«Այժմ ամենագեղեցիկ եղանակն է»․ Աննա Դովլաթյանի արևոտ ֆոտոշարքը

Աննա Դովլաթյանը շարունակում է իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել նոր ու գեղեցիկ լուսանկարներով։ Այս անգամ նա լուսանկարվել է վառ կարմիր երանգի հագուստով՝ կարմիր վարդերի կողքին։

Երգչուհու լուսանկարները փոխանցում են մայիս ամսվա վերջին բնորոշ արևոտ ու պայծառ օրվա տրամադրությունը։ «Այժմ ամենագեղեցիկ եղանակն է, ամենուր ծաղկած բնություն է»,- լուսանկարներին կից գրել է Աննան։