Գոռ Հակոբյանը՝ «Անտիվիրուս» նախագիծը վերսկսելու, «Հարս չկա» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի և նոր զուգերգի մասին - showbiz.am

Գոռ Հակոբյանը՝ «Անտիվիրուս» նախագիծը վերսկսելու, «Հարս չկա» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի և նոր զուգերգի մասին

By

Դերասան Գոռ Հակոբյանը հանդիսատեսի և հեռուստադիտողի համար բազմաթիվ նորություններ և անակնկալներ ունի։ ShowBiz.am-ի հետ զրույցում Գոռն անդրադարձավ իր «Անտիվիրուս» ծրագրին՝ նշելով, որ ներկայանալու են նույն ձևաչափով, սակայն նոր ասելիքով։ Խոսեցինք նաև կարանտինից, «Հարս չկա» սիթքոմի 2-րդ եթերաշրջանից, երգարվեստի նորություններից և ոչ միայն։

— Ձեր սոցցանցերի հրապարակումներից տեղեկացանք, որ որոշել եք վերսկսել «Անտիվիրուս» ծրագիրը կասեք՝ ինչպե՞ս առաջացավ այդ մտահաղացումը կամ ո՞րն էր դրդապատճառը նախագիծը նորից վերսկսելու։

— «Անտիվիրուս»-ի ավարտից հետո կարծում էի, որ ասելիք այլևս չունեմ, սակայն վերջերս, հաշվի առնելով երկրում առկա խնդիրները, որոշեցինք հումորային «համեմունքով» խոսել դրա մասին, այդ իսկ պատճատով հաղորդումը վերսկսում ենք նույն ձևաչափով, բայց ավելի հասուն մտածելակերպով:

— Այս անգամ ի՞նչ թեմաների կամ հարցերի եք որոշել անդրադառնալ նախագծի ընթացքում։

— Խոսելու ենք բացառապես ժողովրդի խնդիրների մասին` առանց քաղաքականության և առանց այս կամ այն ուժերին պաշտպանելու կամ գովաբանելու: Անդրադառնալու ենք նաև կենցաղային բազմաթիվ հարցերի:

— Կարանտինի պատճառով շատերի պլաններն ու գործերը կիսատ մնացին կամ չեղարկվեցին հետաքրքիր է՝ Ձեզ մոտ պլանների ի՞նչ փոփոխություններ եղան։

— Միակ պլանային փոփոխությունը թերևս այն եղավ, որ չկարողացա մեկնել ԱՄՆ, որտեղ ունեմ անձնական կարևոր գործեր: Մնացած առումներով ամեն ինչ ընթացքի մեջ է:

— Կարանտինի շնորհիվ հնարավոր եղավ ավելի շատ ժամանակ անցկացնել տանը՝ ընտանիքի հետ միասին դուք ինչպե՞ս եք կազմակերպում ձեր առօրյան և ի՞նչ եք անում ձեր օրն ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելու համար։

— Կարողացա մոտիկից ճանաչել ընտանիքիս անդամներին))): Իրականում ես այդքան էլ կարանտինի մեջ չէի, քանի որ հատուկ թույլատվությամբ մասնակցում էի «Հարս չկա» սիթքոմի նկարահանումներին:

— Ասում են՝ հղի կանայք կամակոր և քմահաճ են, եղե՞լ են դեպքեր, երբ Ձեր կինը տարօրինակ ախորժակ կամ ցանկություններ է ունեցել։

— Իրականում՝ այո, հղի կանայք ավելի նվնվացող ու պահանջկոտ են, ու ես որոշ ժամանակ տանը մնալուց հետո հասկացա, որ ավելի լավ է դուրս գամ ու կորոնավիրուսով վարակվեմ, քան մնամ տանը))) Ոչ, ինչ որ հատուկ ախորժակ կամ պահանջներ չունենք:

— Ավարտվեց «Հարս չկա» սիթքոմը նախատեսո՞ւմ եք նկարահանվել նաև երկրորդ եթերաշրջանում։ Հեռուստատեսային այլ նախագծերի առաջարկներ կա՞ն։

— Սիթքոմի 2-րդ եթերաշրջանում նկարահանվելու առաջարկ ստացել եմ և տվել եմ համաձայնությունս: Կփորձենք ավելի հետաքրքիր ներկայացնել կերպարս: Այլ առաջարկներ այս պահին չունեմ, քանի որ բոլորն էլ գիտեն, որ զբաղված եմ «Հարս չկա»-ում:

— Վերջերս թողարկված «Կներես» երգը բավականին ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից նոր երգերի և համագործակցությունների պլաններ կամ առաջարկներ կա՞ն։

— Նոր երգ պլանավորում ենք մեկ-երկու ամսից, որը կլինի զուգերգ Գևորգ Մարտիրոսյանի հետ: Այս տարի բացի «Հարս չկայից» և «Անտիվիրուսից» նաև երգարվեստում ունեմ մեծ պլաններ, նախատեսում ենք 3-4 տեսահոլովակ նկարել մինչև Ամանոր:

Նյութը՝ Լուս Ավագյանի

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք». Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ամուսնու հաշտության մասին

Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ռեփեր Ջիգանի հաշտության ու հարաբերությունների մասին։ Նա լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան...
Ավելին