Մերիլին Մոնրոյի էրոտիկ լուսանկարը կվաճառվի աճուրդում (18+ լուսանկար)

Ամերիկացի կինոաստղ Մերիլին Մոնրոյի լուսանկարներն աճուրդի են հանվել։ Դրանց շարքում է նաև լուսանկարը, որում դերասանուհին կիսամերկ է, հայտնում է New York Post-ը։

Աճուրդի հանված լուսանկարների մեծ մասի հեղինակը լուսանկարիչ Անդրե դե Դիենեսն է՝ սկսած 1945թ.-ից։ Աճուրդը, որն օնլայն է անցկացվում, կշարունակվի մինչև մայիսի 28-ը։

Նայթ Սանդերսը՝ աճուրդի տան սեփականատերը, ասել է, որ դերասանուհու մասնակցությամբ օրիգինալ լուսանկարները հազվադեպ են։ «Դրանք Մոնրայի հրաշալի պատկերներն են, որը ծագող աստղ էր դառնում։ Դրանք բարձր են գնահատվում կոլեկցիոներների կողմից»,- հայտարարել է նա։

Աճուրդը սկսվում է մեկ լուսանկարի համար 1000 դոլարից, բացառությամբ մի յուրահատուկ լուսանկարի։ Դրանում Մոնրոն պատկերված է կիսամերկ։ Ավելին, լուսանկարը ստորագրվել է «Playboy» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների կողմից։ Էրլ Մորանի հեղինակած լուսանկարը գնել ցանկացողները դրա դիմաց 4000 դոլար կվճարեն։