Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ոստիկանություն են դիմել․ ի՞նչն է պատճառը - showbiz.am

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ոստիկանություն են դիմել․ ի՞նչն է պատճառը

By

Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած արքայազն Հարրին և Մեգան Մարքլը բողոք են ներկայացրել Լոս Անջելեսի ոստիկանություն՝ նշելով, որ իրենց ընտանիքի անվտանգությունը սպառնալիքի տակ է: Մեգանն ու Հարրին, ովքեր այժմ ապրում են հոլիվուդյան պրոդյուսեր, դերասան ու սցենարիստ Թայլեր Փերրիի առանձնատանը, պատմել են, որ իրենց տան վերևով բազմաթիվ դրոններ են թռչում: Դրանք, զույգի խոսքերով, խախտում են իրենց անձնական կյանքի իրավունքը:

Ինչպես գրում է Daily Beast-ը, անօդաչու թռչող սարքերը, ըստ ամենայնի, բաց են թողնում պապարացիները, որոնք ցանկանում են ամեն քայլափոխի նկարահանել զույգին: Սակայն Հարրին ու Մեգանը կարծում են, որ անօդաչուներն օգտագործում են ահաբեկիչները: Մարքլի հասցեին սպառնալիքներ հնչել են դեռևս մինչ նրանց ամուսնությունը: Իսկ Հարրիին սպառնացել են այն բանի համար, որ նա ամուսնացել է խառնածին կնոջ հետ:

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Նավաստի աղջիկը»․ Լուսինե Թովմասյանի ինքնատիպ և հետաքրքիր լուծումներով նոր ֆոտոշարքը

Հաղորդավարուհի, մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը նոր, հետաքրքիր ֆոտոշարք է ներկայացրել։ Նոր կադրերը տեղ են գտել դերասանուհու ինստագրամյան էջում։ Լուսանկարներում...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Կարմիր շրթներկ և աքսեսուարներ․ Մադոննա Հարությունյանի վառ և գրավիչ լուսանկարները

Ոճաբան Մադոննա Հարությունյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով չափազան վառ և գայթակղիչ լուսանկարներ։ Հրապարակված կադրերում Մադոննան ընդգծված շպարով...
Ավելին