Լեդի Գագայի անկեղծ լուսանկարը գրավել է օգտատերերին

Հայտնի երգչուհի Լեդի Գագան Ինստագրամի իր էջում անկեղծ լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Լեդի Գագայի մազերը վարդագույն են, շրթունքները ներկված են կարմիր շրթներկով: Կես օրվա ընթացքում լուսանկարը հավաքել է 1,6 մլն հավանում:

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր ընկերոջն ու մայրանալու ցանկությանը։

Լեդի Գագայի սիրելին՝ 42-ամյա Մայքլ  Պոլանսկին, Հարվարդի շրջանավարտ է, աշխատում է տեխնոլոգիական արդյունաբերությունում և հանդիսանում է Parker Group-ի գլխավոր տնօրենը։ Խոսելով ընտանիք ունենալու ցանկության մասին՝ Գագան ասել է․ «Ես շատ եմ ցանկանում երեխաներ ունենալ։ Ես անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ մայրանալու»: