Սկորսեզեն ինքնամեկուսացման մասին ֆիլմ է նկարահանել

Բրիտանական BBC Two ալիքով Lockdown Culture BBC նախագծի շրջանակում օրեր առաջ կայացել է  հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Kinoart.ru-ի հաղորդմամբ, այն պատմում է, թե ինչ նշանակություն է ունեցել կարանտինը հենց Սկորսեզեի համար։

«Ես անհամբեր սպասում են, երբ ապագա կբերեմ այն, ինչ ես սովորեցի այս պայմաններում։ Մարդկանց մասին հոգ տանելը, որոնց դու սիրում ես, լինել նրանց հետ այնքան, ինչքան մենք կարող ենք՝ ամենագլխավորն է»,- ասել է Սկորսեզեն ինքնամեկուսացման իր փորձի մասին։

Նախագծի հեղինակ Մերի Բիրդն այսպես է նկարագրել ֆիլմը. «Մենք տեսնում ենք նրան տանը, մեկուսացման մասին խորհելով դասական կինոնկարի պրիզմայով, օրինակ, նշվում է Հիչքոքի «Ոչ այն մարդը» ֆիլմը։