Celine ապրանքանիշին մեղադրել են ռասիզմի ու կեղծավորության մեջ - showbiz.am

Celine ապրանքանիշին մեղադրել են ռասիզմի ու կեղծավորության մեջ

By

ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների իրավունքների համար ակտիվ պայքարի ֆոնին կրկին սրվել է նորաձևության ոլորտում ռասիզմի հարցը։ Celine ապրանքանիշին, որը միացել է #blackouttuesday ակցիային, մեղադրել են երկերեսանիության մեջ։ Մինչ ստեղծողներն, իբրև, դիմակայում են ռասիզմին, ապրանքանիշի քաղաքականությունը հակասում է դրան, գրում է Super-ը։

Celine-ն իր հագուստը չի տրամադրում թխամորթ հայտնիներին, եթե նրանք սպիտակամորթ ոճաբան չունեն. այդ մասին վստահորեն հայտարարել է ոճաբան Ջեյսոն Բոլդենը, որի հաճախորդներից են «Օսկարի» առաջադրված Սինտիա Էրիվոն, Յարա Շահիդին, Թարաջի Հենսոնը եւ թխամորթ այլ դերասանուհիներ։

Բացի այդ՝ Celine-ն ու դրա ստեղծագործական տնօրեն Էդի Սլիմանը նույն կանխակալությամբ են վերաբերվում աֆրոամերիկացի մոդելներին։ 2019թ.-ի աշնանային հավաքածուի ցուցադրության ընթացքում պոդիում է բարձրացել յոթ թխամորթ մոդել՝ ընդհանուր թվի 13 տոկոսը։ Եվ սա առավելագույն ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում, ինչը բավական տխուր վիճակագրություն է ժամանակակից ապրանքանիշի համար։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Նավաստի աղջիկը»․ Լուսինե Թովմասյանի ինքնատիպ և հետաքրքիր լուծումներով նոր ֆոտոշարքը

Հաղորդավարուհի, մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը նոր, հետաքրքիր ֆոտոշարք է ներկայացրել։ Նոր կադրերը տեղ են գտել դերասանուհու ինստագրամյան էջում։ Լուսանկարներում...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Կարմիր շրթներկ և աքսեսուարներ․ Մադոննա Հարությունյանի վառ և գրավիչ լուսանկարները

Ոճաբան Մադոննա Հարությունյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով չափազան վառ և գայթակղիչ լուսանկարներ։ Հրապարակված կադրերում Մադոննան ընդգծված շպարով...
Ավելին