Միայն ներքնազգեստ․ Իջինը՝ համարձակ և գայթակղիչ կերպարում

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետևորդներին ու երկրպագուներին ներկայացել է չափազանց կրքոտ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իջինը կրում է կանաչ ու սև երանգների համադրությամբ ներքնազգեստ, ինչպես նաև կանաչ, թափանցիկ վերնազգեստ։ Նա արձակել է երկար, ալիքավոր վարսերը, ընդգծված ու վառ շպար նախընտրել։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները։

Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում Իջինի երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Կրակոտ գեղեցկուհի», «Ինչ կրքոտ է», «Հիասքանչ գեղեցկուհուց սիտս կանգ առավ», «Անիրական», – գրել են երգչուհու հետևորդները։