Սուպերմոդել Քենդալ Ջենները պատրաստվում է կոսմետիկ միջոցների հավաքածու թողարկել - Showbiz.am

Սուպերմոդել Քենդալ Ջենները պատրաստվում է կոսմետիկ միջոցների հավաքածու թողարկել

By

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ, սուպերմոդել Քենդալ Ջենները առաջիկայում կթողարկի իր կոսմետիկ միջոցների հավաքածուն, գրում է Wonderwall-ը։

Չորեքշաբթի 24-ամյա մոդելը և նրա կրտսեր քույրը՝  Kylie Cosmetics-ի հիմնադիր Քայլի Ջենները, Ինստագրամում ցուցադրել են Kendall by Kylie Cosmetics-ի փաթեթավորումը։

Հայտնի քույրերի համատեղ հավաքածուի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

Քենդալն ավելի վաղ խոստովանել էր, որ պատրաստվում է դիմահարդարման աշխարհին ներկայացնել քրոջ հետ համագործակցությունը։

Նշենք, որ 39-ամյա Քիմ Քարդաշյանը 2017 թվականին հիմնել է KKW Beauty-ն և KKW Fragrance-ը, որոնք վաճառվում են Ulta և Sephora խանութներում:

22-ամյա Քայլին Kylie Cosmetics-ը հիմնել է 2015 թվականին, իսկ Kylie Skin-ը՝ 2019 թվականին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

ԱՄՆ-ում կանցկացվի «Եվրատեսիլ» մրցույթի ամերիկյան տարբերակը․ մանրամասներ

Արդեն հաջորդ տարի՝ 2021թ.-ին ԱՄՆ-ում կանցկացվի հանրահայտ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ամերիկյան տարբերակը։ Քանի որ ԱՄՆ-ը հնարավորություն չունի մասնակցելու եվրոպական...
Ավելին