«Վարդավառ է»․ Գևորգ Մկրտչյանի և Իրինայի զվարճալի տեսանյութը՝ «տխուր» վերջաբանով

Գևորգ Մկրտչյանն անչափ ուրախացրել է իր երկրպագուներին հրապարակելով նոր, զվարճալի տեսանյութ Իրինա Այվազյանի հետ։
«Էլ ու՞մ մոտ է սկսվել վարդավառը։
Հ․գ․ մեր մոտ առանց վնասվածքների չի ստացվում»,- տեսանյութին կից գրել է Գևորգը։
Նշենք, որ թե՛ Գևորգի, թե՛ Իրինայի ինստագրամյան հրապարակումներից զգացվում է, որ զույգը կարանտինի ընթացքում ողջ ազատ ժամանակն անցկացնում է միասին։
Ավելի վաղ Showbiz.am կայքի հետ զրույցում Իրինան պատմել էր, որ մի շարք ծրագրեր ուներ այս ամռան հետ կապված, որոնք խափանվեցին կարանտինի հետևանքով։ Սակայն դերասանուհին հավատացնում էր, որ չի տխրում, քանզի տեսակով լավատես և ուրախ մարդ է։