Vogue-ը Նաոմի Քեմփբելին իր շապիկին լուսանկարելու համար առաջին անգամ մուգ մաշկով լուսանկարիչ է հրավիրել

Ինչպես նշում է Daily Mail-ը, «սև հովազը» հրապարակել է իսպանական Vogue-ի համար արված իր մասնակցությամբ գլխավոր շապիկի լուսանկարը՝ խոստովանելով, որ այն չափազանց կարևոր է իր համար, քանի որ 34-ամյա մոդելային կարիերայի ընթացքում առաջին անգամ Vogue-ն իրեն լուսանկարելու համար սևամորթ լուսանկարիչ է հրավիրել:

Քեմփբելը շնորհակալություն է հայտնել ամսագրին և լուսանկարչուհուն՝ Նադին Իժևերին:
«Սա ինձ համար առանձնահատուկ շապիկ է, քանի որ 34-ամյա կարիերայիս ընթացքում առաջին անգամ է, երբ Vogueի  շապիկի համար ինձ մուգ մաշկով լուսանկարիչ է նկարում: Շնորհակալ եմ, Նադին, ես քեզնից շատ բան սովորեցի աշխատանքի առումով»,- գրել է Քեմփբելը:

Դրան ի պատասխան լուսանկարչուհին գրել է, որ այդ ամեն իր համար ուղղակի «խենթանալու է»:

Աղբյուրը մանրամասնում է, որ  Նադինը դարձել է Vogue-ի 125-ամյա պատմության մեջ առաջին մուգ մաշկով կինը, ում վստահվել է շապիկի լուսանկար անել:

Ավելի վաղ Քեմփբելն իր զայրույթն էր արտահայտել առ այն, որ աշխարհում դեռևս կան երկրներ, որտեղ ինքն ամսագրերի գլխավոր շապիկներին չի հայտնվում աֆրոամերիկուհի լինելու պատճառով: