«Լորիկ» հայկական ֆիլմը հաղթող է ճանաչվել միջազգային կինոփառատոնում - showbiz.am

«Լորիկ» հայկական ֆիլմը հաղթող է ճանաչվել միջազգային կինոփառատոնում

By

«SR Socially Relevant» կինոփառատոնի ընթացքում ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ» հայկական ֆիլմը գրան-պրի է ստացել։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Միքայել Պողոսյանը,  կատարողական պրոդյուսերը Անի Ոսկանյանը, ֆիլմի գլխավոր դերակատարներն են Իրեն Այվազյանը, Շաքե Թուխմանյանը, Անուշ Առաքելյանը,Նարինե Գրիգորյանը և այլ դերասաններ։

Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է շնորհալի, բայց և տարօրինակություններով լի դերասանի պատմություն։
Լորիկը՝ մեծն Լոուրենս Օլիվիեի անվանակիցը, փողոց է դուրս գալիս թատերական հանդերձանքով՝ առաջացնելով ծաղր ու զարմանք: Մարդիկ հեգնանքով են նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ: Նա նույնիսկ չի էլ նկատում, որ հարազատ թատրոնն այլևս հանդիսատես չունի և փակվելու շեմին է: Նույնիսկ տնտեսուհի Աննայի անկեղծ սերն ի վիճակի չէ ջերմացնելու Լորիկի սիրտը. Լորիկն ապրում է միայն իր հերոսների հույզերով:
Իսկ հասարակությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր. ոմանք զբաղված են հանապազօրյա հաց հայթայթելով, մյուսներն էլ թալանած միլիոնների վրա են դողում: Նորագույն տեխնոլոգիաները գերիշխում են կյանքում՝ մարդկանց զրկելով հոգևորից: Սոցիալական կատակլիզմների ֆոնի վրա Ասիայի հիվանդությունը չնչին է թվում: Եվ ընդհանրապես, ո՞ւմ կարող է հետաքրքրել կիսանկուղում անտրտունջ մեռնող աղջնակը: Թերևս միայն սեփական մորն ու հարևանուհի Աննային…

Թատրոնը փակվում է, և շոկի ենթարկված Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում. նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ, այնպես, ինչպես նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Մեկ նա հայտնվում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ՝ վերածվում նախագահի թեկնածուի, մերթ նա գեղեցիկ կին է, մերթ էլ՝ մահվան շեմին հասած երեխա…
Բայց հրաշքներ տեղի են ունենում ոչ միայն Լորիկի հետ. դերասանի տաղանդը բժշկում է բոլոր նրանց, ում մարմնում նա հայտնվում է։ Նրա արվեստը ի զորու է դառնում բժշկելու ոչ միայն հոգին, այլ նաև մարմինը. հիվանդ աղջիկն ապաքինվում է: Ինքը՝ Լորիկը, ամեն կերպարանափոխության հետ աստիճանաբար մարդանում է: Նրա մեջ արթնանում է անսահման կարեկցանք դիմացինի նկատմամբ: Նա վերջապես սովորում է սիրել։ Սակայն ի՞նչ գնով:
Նշենք, որ «Լորիկ» ֆիլմի պրեմիերան կայացել է Հայաստանում 2018 թվականի ամռանը։

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ինստիտուտն ավարտած ու թատրոնում այդքան դերեր խաղացած դերասանուհին արժանի չէ դրան․ Աննա Մանուչարյան

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Մանուչարյանի կարանտինը հարուստ է ոչ միայն աշխատանքային, այլ նաև անձնական հետաքրքիր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է սեփական հավաքածուի գովազդում՝ ներկայանալով սեքսուալ կերպարներով (տեսանյութ)

Աշխարհահռչակ երգչուհի և հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, որը ներկայանում է նաև որպես գործարար կին, նկարահանվել է տպավորիչ գովազդային հոլովակում:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Համարձակ և չափազանց գալթակղիչ․ դերասանուհի Վիկտորյա Սահակյանի ֆոտոշարքը՝ միայն ներքանզգեստով

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նկարահանվել է «Insomnia» հայկական ներքնազգեսի բրենդի նոր գովազդում։ Նշենք, որ ապրանքանիշը պատկանում է դերասանուհի Իննա Խոջամիրյանին։...
Ավելին