Քեյթ Ուինսլեթը նոր ֆիլմում կմարմնավորի Vogue-ի ֆոտոմոդել և ռազմական թղթակից Լի Միլլերին (լուսանկարներ) - Showbiz.am

Քեյթ Ուինսլեթը նոր ֆիլմում կմարմնավորի Vogue-ի ֆոտոմոդել և ռազմական թղթակից Լի Միլլերին (լուսանկարներ)

By

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը նոր կենսագրական ֆիլմում կմարմնավորի ամերիկյան նորաձևության լուսանկարիչ, Vogue-ի շապիկի ֆոտոմոդել, ռազմական թղթակից Լի Միլլերին, գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ Քեյթ Ուինսլեթը հայտարարվել է «Լի» վերնագրով ֆիլմի գլխավոր դերակատար և կմարմնավորի Լի Միլլերին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձել է ռազմական թղթակից, մեկնել առաջնագիծ՝ փորձելով բացահայտել նացիստների մասին ամենասարսափելի ճշմարտությունները։

Ֆիլմի ռեժիսորը կլինի Էլեն Կուրասը՝ «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» (Eternal Sunshine of the Spotless Mind) հայտնի ռոմանտիկ դրամայի ռեժիսորը, որում գլխավոր դերերով հանդես են եկել Քեյթ Ուինսլեթն ու կատակերգու և դերասան Ջիմ Քերին։

Ֆիլմը, որը կարող է էկրաններին հայտնվել արդեն հաջորդ տարի, հիմնված կլինի «Լի Միլլերի կյանքերը» գրքի վրա, որի հեղինակը Միլլերի որդին՝ Էնթոնի Փենրոզն է։

«Ես չափազանց հիանում եմ նրանով, և խանդավառությամբ եմ համակվել նրան այս ֆիլմում մարմնավորելու համար»,- ասել է օսկարակիր դերասանուհի Քեյթ Ուինսլեթը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միլլերը եղել է ֆոտոլրագրող, աշխատել է «Vogue» ամսագրի համար: Նա հավատարմագրվել է որպես ռազմական թղթակից, նկարահանել դաշնակիցների վայրէջքը, Փարիզի ազատագրումը, Բուխենվալդի և Դախաուի ճամբարները։

Պատերազմից հետո հետտրավմատիկ սթրեսային խանգարման ուժեղ նոպաներ է ունեցել, սկսել է խմել:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Միայ չասեք, որ դուք բաժանվել եք»․ Անաստասիա Րեշետովան որոշել է պատասխանել երկրպագուներին անհանգստացնող հարցին

Վերջին շրջանում բավականին շատ են շրջանառվում Տիմատիի և Անաստասիա Րեշետովայի բաժանման մասին լուրերը։ Վերջապես, լրագրողներին հաջողվել է այդ մասին...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Թինա Կունակին եղբոր հետ լուսանկար է հրապարակել ու զարմացրել մարդկանց իրենց նմանությամբ

Թինա Կունակին արձակուրդի էր մեկնել Հունաստան: Մոդելը ընկերների և ընտանիքի հետ ժամանակն անցկացնում է Միկոնոսի լողափերում: 23-ամյա մոդելը պարբերաբար...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Ռետրո» սանրվածք ու գայթակղիչ հագուստ. Դուա Լիպայի նոր կերպարն ու սլացիկ կառուցվածքը` քննարկումների առարկա

Դուա Լիպան շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին` հրապարակելով իր կարանտինային առօրյաի կադրերն ու ցույց տալիս, թե ինչպես է հոգ...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Երեք սերունդերի գեղեցկությունը». Գվինեթ Փելթրոուն բացառիկ լուսանկաներ է հրապաակել մոր ու դստեր հետ

Երեկ 47-ամյա դերասանուհի Գվինեթ Փելթրոուն իր ինստագրամյան էջում կիսվել է ընտանեկան լուսանկարով 77-ամյա մոր` Բլեթի Դանների և 16-ամյա դստեր`...
Ավելին