Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը Մեգան Մարքլի հետ հանդիպումից հետո արքայազն Հարիին խորհուրդ են տվել չշտապել ամուսնության հարցում - showbiz.am

Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը Մեգան Մարքլի հետ հանդիպումից հետո արքայազն Հարիին խորհուրդ են տվել չշտապել ամուսնության հարցում

By

Նոր գիրքը բացահայտում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, նախկին դերասանուհի Մեգան Մարքլի հետ հանդիպումից հետո արքայազն Հարիին խորհուրդ են տվել չշտապել ամուսնության հարցում, գրում է Daily Mail-ը։

Լրագրողներ Դիլան Հովարդը և Էնդի Թիլլեթն իրենց նոր՝ Royal at War գրքում պնդում են, որ արքայազն Ուիլյամը եղբոր ամուսնությունից առաջ ակնհայտորեն մտահոգված է եղել նրա համար և Մարքլի հետ հանդիպումից հետո արքայազն Հարիին մի կողմ է տարել և հարցրել․ «Վստա՞հ ես, որ նա է քո միակը»։

Գրքի հեղինակները պնդում են, որ արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, որը մինչ արքայազն Հարիի ամուսնությունը հիանալի հարաբերություններ ուներ վերջինիս հետ, նույնպես իր մտահոգությունն է հայտնել՝ խորհուրդ տալով չշտապել ամուսնության հարցում, քանի որ «դեռ երկար ժամանակ և ուշադրություն կպահանջվի, մինչև որ Մարքլը կկարողանա ինտեգրվել թագավորական ընտանիքին»։

Գիրքը նաև բացահայում է, որ եղբայրների միջև ծագած վիճաբանության պատճառներից մեկն էլ արքայազն Հարիի շռայլ ծախսերն են եղել։

Հաղորդվում է, որ ամուսնությունից հետո մի քանի ամսվա ընթացքում նա ավելի քան 7300 դոլար է ծախսել ասեղնաբուժության և ավելի քան 40 հազար դոլար սպա կենտրոնում Մեգան Մարքլի հետ եռօրյա հանգստի ժամանակ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք». Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ամուսնու հաշտության մասին

Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ռեփեր Ջիգանի հաշտության ու հարաբերությունների մասին։ Նա լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան...
Ավելին