«Ես չեմ հիասթափեցնի։ Խոստանում եմ»․ Աննա Եգոյանի արխիվային լուսանկարներն ու գրառումը հոր մասին

Ռուսաստանաբնակ ասմունքող, դերասանուհի Աննա Եգոյանն իր ինստագրամյան միկրոբլոգում արխիվային լուսանկարներ է հրապարակել իր հայրիկի հետ, ով մի քանի տարի առաջ մահացել է։ Աննան լուսանկարներին կից կիսվել է իր մտքերով ու գրել․

«Ծնունդդ շնորհավոր իմ հրեշտակ։ Անցել է գրեթե 6 տարի։ Շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ դու արել ես ինձ համար այստեղ՝ երկրի վրա և այն ամենի համար, ինչ հիմա անում ես երկնքից։
Քո մի մասը հավերժ ապրելու է իմ մեջ։ Ես չեմ հիասթափեցնի։ Խոստանում եմ»։