Պավել Պրիլուչնին նոր ընտրյա՞լ ունի․ երկրպագուները զայրացած են - Showbiz.am

Պավել Պրիլուչնին նոր ընտրյա՞լ ունի․ երկրպագուները զայրացած են

By

Oրեր առաջ լրատվամիջոցներում լուրեր են սկսել տարածվել, որ վերջերս ամուսնալուծված դերասան Պավել Պրիլուչնին արդեն նոր ընտրյալ ունի, ով դերասանուհի Միրոսլավա Կարպովիչն է։ Այս մասին շշուկները հայտնվել են այն բանից հետո, ինչ պապարացիները լուսանկարել են Պավելին ու Միրոսլավային միասին խանութից դուրս գալիս։ Այն բանից հետո, ինչ լուսանկարը հայտնվել է համացանցում, Պավելի երկրպագուները սկսել են հեղեղել Միրոսլավայի ինստագրամյան էջը բացասական մեկնաբանություններով ու քննադատություններով։ Այն փաստը, որ Պավելն ու Միրոսլավան կարող են միասին լինել, հանրության կողմից չափազանց վատ է ընդունվել։

«Դու նրան չես համապատասխանում»,-սկսել են գրել օգտատերերը Միրոսլավայի ինստագրամյան լուսանկարների մեկնաբանությունների բաժնում։ Ագաթա Մուցենիեցեն և Պավել Պրիլուչնին ամուսնացել են 2011 թվականին։ Զույգը երկու երեխա ունի։ Ավելի վաղ՝ փետրվարին, Մուցենիեցեն ու Պրիլուչնին հայտարարել են ամուսնալուծության մասին։ Պատճառները մասին նրանք մինչ օրս չեն խոսել։ Նշենք նաև, որ Մուցենիեցեն ու Պրիլուչնին ունեցվածքի բաժանման ու ալիմենտների վճարման հարցերի վերաբերյալ փոխադարձ համաձայնությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել առանց իրավաբանների օգնության:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ