Երգչուհի Սիան տատիկ է դարձել (երկու դեռահասների որդեգրումից մեկ տարի անց)

44-ամյա ավստրալացի երգչուհի Սիան խոստովանել է Zane Lowe’s  Apple Music շոուի ժամանակ, որ տատիկ է դարձել։ Նրա որդեգրված զավակներից մեկը (անցյալ տարի երգչուհին երկու 18-ամյա սևամորթ դեռահասների է որդեգրել) երկու երեխաների հայր է դարձել։

«Իմ կրտսեր որդին արդեն երկու երեխա ունի: Ես ցնցված էի, բայց հիմա ամեն ինչ լավ է: Նրանք ինձ Նանա են անվանում»,- ասել է Սիան: Երգչուհին նաև խոստովանել է, որ իր երկու որդիների հետ կյանքը նրան օգնել է ավելի լավ հասկանալ սևամորթ մարդկանց խնդիրները։