Բուզովան ծանր վիրահատություն է տարել (լուսանկար)

Իր ինստագրամյան էջում Օլգա Բուզովան նոր լուսանկար է հրապարակել ու պատմել է երկրպագուներին, որ ծանր վիրահատություն է տարել։ Հեռուստաաստղի խոսքով՝ հեռացրել են նրա ատամն ու շուտով դրա փոխարեն կտեղադրեն նոր իմպլանտ։
Բուզովան խոստովանել է, որ շատ է վախենում ատամնաբույժներից՝ չնայած այն բանին, որ իր մայրն էլ է ատամնաբույժ։

«Առաջ ես մտածում էի, որ կգամ ատամնաբույժի մոտ և նա միանգամից կլուծի առաջացած խնդիրը։ Բայց պարզվում է, որ սա շատ բարդ գործընթաց է։ Ես այնքան եմ նյարդայնանում»,- հայտնել է Օլգա Բուզովան
Նշենք, որ լուսանկարում Օլգան այդքան էլ լավ տեսք չունի։ Այս հանգամանքը շատ է անհանգստացրել երկրպագուներին։
«Ցավոք, հոգ չեմ տարել իմ մասին։ Հիմա ունեմ ծուռ բերան»,- կատակել է Բուզովան։