Լևոն Արոնյանի առաջին հրապարակումը երկար դադարից հետո

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկար դադարից հետո ֆեյսբուքյան գրառում է կատարել և կիսվել իր առօրյայից մի քանի լուսանկարով. մարտին ավտովթարից մահացել էր նրա կինը՝ Արիանա Կաոիլին:
Նա նշել է, որ վերադառնում է աշխատանքի և բնականոն կյանքին:

«Ինչպես ձեզնից շատերը, ես էլ արդեն հարմարվել եմ հեռավար աշխատանքին. այն, իհարկե, կատարյալ չէ, բայց կարելի է շատ ժամանակ խնայել:
Այլ նորություններից. ես այնքան պատրաստեցի, որ վերջապես սկսել եմ ուտելի կերակուրներ եփել (ժպիտ):


Ինչպես միշտ, լսում էի շատ երաժշտություն և բացահայտեցի մի քանի արտիստի:
Խորհուրդ եմ տալիս դասական երաժշտությունից լսել Մարիա Գրինբերգին և Տատյանա Նիկոլաևային, վոկալ ջազից՝ Էնդի Բեյին:Հիմնականում օրերս Երևանում են անցնում. երբեմն ընկերներիս հետ գնում ենք բնության գիրկը:

Կարանտինի պատճառով չեմ կարողանում մարզվել, ինչը մի քիչ նյարդայնացնում է: Դեռ միայն հիմնական մի քանի վարժություն եմ անում տանը՝ Պոնչիկի հետ»,- գրել է Արոնյանը: