«Եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնամ։ Ապրելու գումար չունեմ». Սարգիս Գրիգորյան

Երեկ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները կրկին ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պարետ Տիգրան Ավինյանից խնդրում էին թույլ տալ իրենց ոլորտի հետ առնչվող մարդկանց աշխատել։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասան Սարգիս Գրիգորյանը պատմել է, թե ինչու ներկա չի եղել ակցիային։ Դերասանը նշել է, որ իր դիրքորոշումն այդ հարցի շուրջ չի փոխվել, պարզապես նա տեղյակ չի եղել ակցիայի մասին։

Սարգիսը կարծում է, որ հնարավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ռեստորաններն աշխատեն, քանի որ այդ ոլորիտի մարդիկ արդեն ի վիճակի չեն ապրել ու հոգալ տարրական ծախսերը․ «Կարող են բացել ռեստորանները` պայմանով, որ տնօրենները հետևողական լինեն, հյուրերը հինգ-հինգ պարեն, 70 հոգուց ավելի հյուր չլինի, շատ բաներ կարելի է որոշել։ Եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնամ: Ապրելու համար գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել, չեն գնում: Մենք մեղք չունենք, որ պանդեմիա է»,- նշել է դերասանը։