«Ես հպարտանում եմ քեզնով»․ Իրինա Թովմասյանը շնորհավորել է դստերը

Իրինա Թովմասյանը շնորհավորել է իր ավագ դստերը՝ Մեգի Բադիրյանին համալսարան ընդունվելու կապակցությամբ։
Նշենք, որ Մեգին ընդունվել է Հայաստանում ֆրանսիական համալսարան։
«Ձագուկ ջան, Մեգի Բադիրյան, շնորհավոր, չեմ հոգնի կրկնելով, որ հպարտանում ենք քեզնով: Թող որ սա լինի սկիզբ շատ հետաքրքիր գիտելիքների նոր աշխարհի, քո արդեն իսկ մասնագիտական աճի և իհարկե, ուսանողական անչափ հետաքրքիր ու լավ տարիների»,- գրել է իր էջում Իրինան:
Ավելի վաղ Իրինան շնորհավորել էր Մեգիին՝ միջին մասնագիտական կրթությունը քոլեջում գերազանցությամբ ավարտելու առթիվ։