Ջենիֆեր Էնիսթոնը որոշել է բարեկամանալ Քեթի Փերիի և Օրլանդո Բլումի հետ

Աշխարհահռչակ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը դառնալու է Քեթի Փերիի և Օրլանդո Բլումի երեխայի կնքամայրը։

Ինչպես հաղորդում է բրիտանական «Daily Mail» պարբերականը, Քեթին ու Օրլանդոն արդեն առաջարկություն են արել Ջենիֆերին, ով իմանալով այս լուրը, ուրախությունից չի կարողացել զսպել արցունքները:

«Քեթին ու Ջենիֆերը շատ մտերիմ են: Նրանք 10 տարուց ավելի է, ինչ մոտիկ ընկերուհիներ են: Կարանտինի ողջ ընթացքում Ջենիֆերը Քեթիի հետ է եղել: Նրանք հաճախ են միասին դուրս եկել մաքուր օդին զբոսնելու, իհարկե պահպանելով սոցիալական հեռավորությունն ու կարանտինի անվտանգության կանոնները: Քեթիի հղիությունը նրանց ավելի շատ մտերմացրեց, այն աստիճանի, որ Քեթին որոշեց իր երեխայի կնքամոր պատիվը շնորհել հենց Ջենիֆերին»,- նշել է ինսայդերը:

Հիշեցնենք, որ Քեթի Փերիի և Օրլանդո Բլումի բալիկի լույս աշխարհ գալուն մնացել է ընդամենը մի քանի շաբաթ: