Դերասանուհի Տոմա Պետրոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգում։
Ինստագրամյան էջում տեղ գտած կադրերում Տոման ներկայացել է վառ և արտահայտիչ շպարով։
«Հետկարանտինյան beautyselfie` երբ էնքան քեզ սենց «լավ» չես զգացել, որ ինչքան «չխկացրել» ես, էդքան էլ նկար ես դրել… այլ խոսքերով` գյորմամիշություն»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է դերասանուհին։
Նոր լուսանկարներում Տոման կրում է սպիտակ զգեստ, իսկ կերպարն ամբողջացրել է նուրբ ականջօղերի, վզնոցի և կախազարդերի օգնությամբ։
Նշենք, որ Women’s club-ը, որում հանդես է գալիս նաև Տոմա Պետրոսյանը, շուտով եթեր կվերադառնա նոր եթերաշրջանով։