Կայա Գերբերն ու Կարա Դելևինը` բողոքի ցույցի ժամանակ գրկախառնված

ԱՄՆ-ում «Black Lives Matter» շարժման բողոքի ակցիաները չեն դադարում: Ցույցերից մեկին, որը տեղի է ունեցել նախօրեին Լոս Անջելեսում, մասնակցել են նաև մոդելներ 18-ամյա Կայա Գերբերին և 27-ամյա Կարա Դելևինը:

Աղջիկները գրկախառնված կանգնել էին այլ ակտիվիստների կողքին: Եվ չնայած, որ սոցիալական հեռավորությունը չէին պահպանել, այնուամենայնիվ, մոդելները պաշտպանիչ դիմակներով էին: