Բրիթնի Սփիրսի մայրը դատարան է դիմել` դստեր միլիոններին տիրանալու համար

Հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսի մայրը` Լին Սփիրսը, դիմել է դատարան, որպեսզի կարողանա ստանալ իր բաժնեմասը Բրիթնիի «Revocable Trust SJB» ֆոնդից:
Նշենք, որ երգչուհին այդ ֆոնդը հիմնել է դեռ 2004 թվականին, որպեսզի պահպանաի իր միլիոններն ու փոխանցի դրանք իր որդիներին:

Նշենք, որ Բրիթնին նաև բարդ հարաբերություններ ունի հոր հետ: Ըստ արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ 38-ամյա Բրիթնի Սփիրսը ցանկանում է երեխա ունենալ իր 26-ամյա սիրելի Սեմ Ասգարիից: Երգչուհին չի կարող դա անել այն պատճառով, որ տասը տարուց ավելի է, ինչ իր հայրը, ով հանդիսանում է նաև նրա խնամակալը, արգելում է երգչուհուն ամուսնանալ սիրեցյալի հետ։
«Բրիթնին ասել է, որ ցանկանում է երեխա ունենալ: Բայց նրա հայրը՝ Ջեյմի Սփիրսը միշտ դեմ է եղել»,- պատմում է ինսայդերը: Խնամակալության ներկայիս կանոններով՝ Բրիթնին չի կարող ամուսնանալ կամ երեխա ունենալ՝ առանց հոր համաձայնության:
Հայրը ղեկավարում է Սփիրսի բիզնեսն (այն գնահատվում է 200 միլիոն դոլար) ու կյանքը, բացի այդ, երգչուհին չի կարող ինքնուրույն փաստաթղթեր ստորագրել ու խոշոր գնումներ կատարել։ Նրան նաև արգելված է չարաշահել ալկոհոլը։