«Փառք ու պատիվ մեր զինվորներին․ մենք կանք, եղել ենք ու կլինենք»․ Արթուր Աբրահամ

Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող լարված իրադարձություններին։

Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․
«Փառք ու պատիվ մեր զինվորներին։ Մենք կանք, եղել ենք ու կլինենք։ Հարգանքներս բոլորին։ Ա․Ա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սահմանին տիրող իրավիճակին անդրաձարձել էր նաև հայ ճանաչված ևս մեկ մարզիկ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ դատապարտել և քննադատել էր ադրբեջանական կողմի գործողությունները և իր աջակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին։