«Ես մտել եմ իմ կյանքի լավագույն փուլը»․ Քեմերոն Դիազը՝ մայրության մասին.

Այս տարվա սկզբին 47-ամյա Քեմերոն Դիասը և նրա 41-ամյա ամուսին Բենջի Մեդդենը հայտնեցին, որ նրանք ծնողներ են դարձել: Զույգը հրաժարվեց կիսվել իր ծննդյան մանրամասներով, բայց Դիազը ժամանակ առ ժամանակ պատմում է, թե ինչպես է փոխվել նրա կյանքը երեխայի գալուստով:

Դերասանուհին, ով ժամանակավորապես թողել է իր կարիերան Հոլիվուդում հանուն ընտանեկան կյանքի, կամաց-կամաց վերադառնում է լրատվամիջոցների հետ շփումներին, իսկ որոշ ինսայդերներ կանխատեսում են, որ նա պատրաստվում է վերադաենալ կինոաշխարհ: Բայց Դիազն այժմ զբաղված է իր բիզնես նախագծերի խթանմամբ և վեց ամսական դստեր խնամքով, ինչի մասին նա վերջերս խոսել է Rolling Stone ամսագրի հետ: «Ես մտել եմ իմ կյանքի լավագույն փուլը»,- նշել է դերասանուհին։