«Քիմը փորձում է ինձ փակի տակ պահել». Քանյե Ուեսթի սկանդալային գրառումները կնոջ մասին - Showbiz.am

«Քիմը փորձում է ինձ փակի տակ պահել». Քանյե Ուեսթի սկանդալային գրառումները կնոջ մասին

By

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որը որպես անկախ թեկնածու մտադիր է մասնակցել այս աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ օրերս Հարավային Կարոլինա նահանգում աջակիցների հետ անցկացրած նախընտրական հանրահավաքից հետո իր և կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հարաբերություններում խնդիրներ են առաջացել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Twitter-ում արված գրառումների միջոցով Ուեսթը նշել է, որ խնդիրների պատճառն իր հայտարարությունն էր այն մասին, որ տարիներ առաջ ինքն ու Քարդաշյանը պատրաստվում էին հրաժարվել առաջնեկից ու հղիության արհեստական ընդհատում անել:

Ռեփերի պնդմամբ՝ իր հայտարարությունից հետո կինը փորձել է բժշկի օգնությանը դիմել ու ամուսնուն փակի տակ պահել:
43-ամյա Ուեսթը մի քանի տարօրինակ գրառում է արել, այնուհետև դրանց մի մասը ջնջել է:

Նա նաև նշել է, որ այժմ գտնվում է իրենց Վայոմինգի ռանչոյում և պահանջել է, որ Քարդաշյանն ու զոքանչը՝ Քրիս Ջեները, իրեն զանգահարեն ու չանտեսեն իր զանգերը:

«Քիմը փորձել է բժշկի հետ Վայոմինգ հասնել, որպեսզի ինձ փակի տակ պահի, քանի որ ես երեկ արտասվեցի՝ պատմելով դստերս փրկելու մասին»,- գրել է ռեփերը՝ նկատի ունենալով նախորդ օրվա իր հայտարարությունն այն մասին, որ Աստծո կողմից նշան ստանալու շնորհիվ որոշել է, որ Քարդաշյանը չպետք է պտղին հեռացնի:
Նա նաև հայտարարել է, որ Քարդաշյանն այլևս երբեք չի վաճառի իր աղմկահարույց սեքս տեսագրությունը, ինչպես նաև այլևս երբեք չի հայտնվի Playboy ամսագրի շապիկին:

«Ես սիրում եմ կնոջս, և ընտանիքս պետք է կողքիս ապրի, և դա չպետք է E-ն կամ NBC-ն որոշի»,-շարունակել է Ուեսթը՝ նկատի ունենալով այն հեռուստաալիքները, որոնք առնչություն ունեն Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի հեռարձակման հետ:

Աղբյուրը նկատում է, որ Ուեսթի տարօրինակ վարքի ֆոնին ակտիվացել են տեղեկություններն առ այն, որ Քարդաշյանը մտադիր է ամուսնալուծվել, եթե ռեփերը չդադարեցնի մասնակցությունը նախագահական ընտրապայքարին:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Ռուսական արվեստի թանգարանի այցելուները VR ակնոցներով կկարողանան «հայտնվել» նկարիչ Բորիս Գրիգորևի «Կենդանաբանական այգի» կտավում և զբոսնել այնտեղ

Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կարող են դնել VR ակնոցը, որը նրանց հնարավորություն կտա...
Ավելին
post-image
Без рубрики ՇոուՆյուզ

Դիանա Տոնոյանը` աշնանային դիմահարդարման գույների, տենդենցների, մաշկի խնամքի և անձնական ծրագրերի մասին

Կորոնավիրուսի համավարակը լիովին փոխեց մեր կյանքը ու դա անդրադարձավ նաև կանանց արտաքին տեսքի վրա: Քանզի բոլորիս համար պարտադիր աքսեսուար...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մաքսիմ Գալկինը կիսվել է կնոջ մասնակցությամբ նոր տեսանյութով, որը հեղեղվել է երկրպագուների քննադատություններով

Ռուսական փոփ-աստղ Ալլա Պուգաչովայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, ինստագրամյան իր էջում կիսվել է կնոջ մասնակցությամբ տեսանյութով, որը քննադատությունների է արժանացել։...
Ավելին