2020-ը լուրջ վնասների տարի է Burberry ապրանքանիշի համար. մանրամասներ

Լյուքս դասի ապրանքանիշ Burberry-ի 2020թ.-ի առաջին եռամսյակի եկամուտը կրճատվել է 48,4 տոկոսով: Բրենդի ղեկավար Մարկո Գոբետին ասում է, որ COVID-19-ը ազդել է ոչ միայն այս ընթացքի եկամուտի վրա, այլ շարունակելու է ազդեցություն գործել հետագա ամիսների եկամուտի վրա:

Ֆինանսական ջախջախիչ կորուստներից խուսափելու համար բրդենը ծրագրում է կրճատել իր ծախսերը Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս գտնվող խանութներում ու գրասենյակներում., ինչը հնարավորություն կտա տնտեսել մոտ 35 մլն ֆունտ։ Burberry-ն մտադիր է նաև իր հաստիքացուցակը կրճատել 5 տոկոսով, այսինքն շուտով ապրանքնաիշի 500 աշխատակից կկորցնի աշխատանքը: