Մադոննան հայտնել է, որ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար ՌԴ կառավարությունն իրեն տուգանել է 1 մլն դոլարով

Ամերիկացի երգչուհի Մադոննան Twitter-ում պատմել է, որ ՌԴ կառավարությունը 8 տարի առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի ժամանակ ելույթի համար մեկ միլիոն դոլարի տուգանք է սահմանել, գրում է Mirror-ը։

«Կառավարությունը ինձ մեկ միլիոն դոլարով տուգանել է ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար։ Ես այդպես էլ չվճարեցի նրանց»,- հայտնել է երգչուհին։

Երեխաների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունն արգելելու մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է 2013 թվականին: Դրա խախտման համար անհատներին սպառնում է 4-5 հազար ռուբլի տուգանք։

Հաղորդվում է, որ մի խումբ ակտիվիստներ համերգից հետո դատի էին տվել Մադոննային և նրա համերգների կազմակերպիչներին։