Ջեյմս Քեմերոնը հայտնել է, որ «Ավատար» ֆիլմի հաջորդ մասերի թողարկումը հետաձգվել է ևս մեկ տարով - Showbiz.am

Ջեյմս Քեմերոնը հայտնել է, որ «Ավատար» ֆիլմի հաջորդ մասերի թողարկումը հետաձգվել է ևս մեկ տարով

By

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել են լեգենդար կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հաջորդ մասերի թողարկման ամսաթվերը։ Այս մասին Ջեյմս Քեմերոնն անձամբ է հայտնել երկրպագուներին, գրում է Deadline-ը։

«Չնայած COVID-19-ին, մեր առաջնահերթությունը 2021-ի դեկտեմբերին «Ավատար 2»-ի թողարկումն էր։ Ցավոք, համավարակի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, այժմ մենք արդեն հստակ գիտենք, որ ժամանակին չեն կարողանա ներկայացնել ֆիլմը։ Ես ամենաշատն եմ հիասթափված թողարկման հերթական հետաձգումից»,- Ինստագրամում հայտնել է Քեմերոնը։

Ռեժիսորը բացատրել է, որ թեև Նոր Զելանդիայում չեղարկվել է համընդհանուր կարանտինը, համավարակը դեռևս չի նահանջել ԱՄՆ-ում, որտեղ գտնվում է իր թիմի մի մասը:

Նրա խոսքով՝ Լոս Անջելեսում տեսողական էֆեկտների մասնագետները մինչ օրս չեն կարողանում աշխատել COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով:

Արդյունքում, «Ավատար 2»-ի և մյուս երեք մասերի թողարկումը հետաձգվել է ևս մեկ տարով։ Նոր ժամանակացույցի համաձայն՝ «Ավատար 2»-ը կթողարկվի 2022 թվականի դեկտեմբերի 16-ին, «Ավատար 3»-ը՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, «Ավատար 4»-ը՝ 2026 թվականի դեկտեմբերի 18-ին և «Ավատար 5»-ը՝ 2028 թվականի դեկտեմբերի 22-ին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիան հայ գերիներին վերադարձնելու համար դիմել է միջազգային կառույցների

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան հայ գերիներին եւ զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելու համար դիմել է մի շարք միջազգային կառույցների...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջին օրից սկսած ամենավատ տեղերում է եղել և ընկերների հետ կռվել. վերջին կետը եղել է Շուշին». Մարիամ Ալեքսանյանի գրառումը եղբոր մասին

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրառում է կատարել ժամկետային զինծառայող եղբոր` Ալբերտի մասին, որը պատերազմի օրերին առաջնագծում է եղել։ «44 օր...
Ավելին