Մայլի Սայրուսը գաղտնի նշանադրվել է

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ երգչուհի, դերասանուհի Մայլի Սայրուսը և Կոդի Սիմփսոնը որոշել են նշանադրվել: Ինսայդերը հայտնել է, որ Կոդին անակնկալ կերպով ռոմանտիկ առաջարկություն է արել Մայլիին և ստացել է նրա համաձայնութունը:
Երկրպագուները, իմանալով ուրախալի նորությունը, երգչուհու ինստագրամյան էջը հեղեղել են շնորհավորանքներով ու ջերմ խոսքերով, սակայն Մայլիի ընկերուհիներն այդքան էլ դրական չեն արձագանքել աjս նորությանը:

Լրագրողների հետ զրույցներում նրանք նշել են, որ սիրահարները շտապել են. չէ՞ որ Մայլիի և Լիամ Հոմսվոթրի ամուսնալուծությունից անցել է ընդամենը 1 տարի:
Հիշեցնենք, որ Կոդին և Մայլին սկսել են հանդիպել հոկտեմբեր ամսից: Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա զույգի ամուսնության արարողությունը: