Ռիհաննան նոր beauty բրենդ է ստեղծել․ երգչուհին ապրանքանիշի շնորհանդեսին շլացուցիչ տեսք ուներ

Կորոնավիրուսային համավարակը չի խանգարել 32-ամյա Ռիհաննային ևս մեկ ապրանքանիշ ստեղծել: Ոչ վաղ անցյալում, երգչուհի և դիզայներ Ռիհաննան հայտարարեց, որ կթողարկի մաշկի խնամքի համար նախատեսված ոչ դեկորատիվ կոսմետիկա՝ Fenty Skin-ը ու կատարեց իր խոստումը։

Ապրանքանիշի ցուցադրությունն անցկացվեց վիրտուալ ձևաչափով: Ռիհաննան և ապրանքանիշի ներկայացուցիչ, գեղեցկուհի բլոգեր Շոն Գարեթը ինստագրամյան ուղիղ հեռարձակման ընթացքում ներկայացրել են խնամքի միջոցները: Ռիհաննան օնլայն շնորհանդեսին ներկայացել է գայթակղիչ զգգեստով ու ինքնատիպ վարսահարդարմամբ և դիմահարդարմամբ, ինչը չի վրիպել նրա երկրպագուների աչքից։