Մահացել է ամերիկացի հայտնի դերասան Ուիլֆորդ Բրիմլին - Showbiz.am

Մահացել է ամերիկացի հայտնի դերասան Ուիլֆորդ Բրիմլին

By

Մահացել է ամերիկացի դերասան Ուիլֆորդ Բրիմլին։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Դերասանը 85 տարեկան էր,  նա մահացել է Յուտա նահանգում գտնվող իր տանը։

Կյանքի վերջին օրերին արտիստը դիալիզի պրոցեդուրաներ է անցել հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և հաճախ է բողոքել վատ ինքնազգացողությունից:

Բրիմլին կինոկարիերան սկսել է 1970-ականներին և նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում: Նա հայտնի է «Չինական սինդրոմ», «Ինչ-որ բան» և այլ ֆիլմերում կերտած իր դերերով։ Բրիմլին նաև նկարահանվել է բազմաթիվ գովազդներում։

Դերասանին ախտորոշել են շաքարախտ 1979 թվականին։ Անցնելով բուժում, նա բացահայտ խոսել է իր հիվանդության մասին և դարձել է շաքարախտի ամերիկյան ասոցիացիայի  ակտիվիստ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Դավիթ Գրիգորյանը` իր 29-ամյակի և երկվորյակ դուստրերի հետ կարանտինային առօրյայի մասին

Հաղորդավար, լրագրող և իր համար դերասանությունը ստեղծագործական հոբբի անվանող Դավիթ Գրիգորյանը, ով այժմ  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն...
Ավելին