Հոլիվուդյան դերասանուհի Հոլլի Բերիի՝ լողազգեստով արված լուսանկարը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է դարձել։ Լուսանկարը տեղադրվել է դերասանուհու Ինստագրամի միկրոբլոգում։
Կադրում 53-ամյա դերասանուհին պատկերված է սև լողազգեստով, որը չի ծածկում կամ թաքցնում աստղի մեջքն ու կազմվածքը: Շատերին դուր չի եկել Բերիի լուսանկարը, ովքեր աստղին մեղադրել են նկարը չափազանց ֆոտոշոփելու մեջ։
Լուսանկարի մեկնաբանության մեջ աստղը գրել է, որ երբեմն պետք է ասել «գրողի ծոցն այս ամենը և պարզապես դա անել»: