Ռիտա Դակոտայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

30-ամյա Ռիտա Դակոտան կորոնավիրուսի երեք թեստ է հանձնել: Առաջին երկու արդյունքները բացասական են եղել, իսկ երրորդ թեստը ցույց է տվել կորոնավիրուսային վարակի առկայությունը:

Երգչուհու և նրա սիրելիի` Ֆյոդոր Բելոգայի համար հիվանդության մասին լուրը շոկային է եղել: Սակայն COVID-19-ը հաստատվել է միայն Ռիտայի մոտ: Նա նշել է, որ իրեն այնքան էլ լավ չի զգում, ցավում է մարմինը և կորցրել է համի ու հոտի զգացողությունը: