Բժիշկը պատմում է` ինչպես է փոխվել Անաստասիա Զավորոտնյուկի արտաքինը քիմիաթերապիայի կուրսեր անցնելուց հետո

Արդեն մի քանի ամիս է, ինչ դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ:
2018 թվականի աշնանը դերասանուհին դուստր էր պարգևել իր ամուսնուն՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևին: Երկար տարիներ չկարողանալով հղիանալ՝ Զավորոտնյուկը արտամարմնային բեղմնավորման էր դիմել, ինչն էլ  կարող էր լինել քաղցկեղի առաջացման պատճառը:

Դերասանուհին անում է ամեն ինչ, որպեսզի խուսափի պապարացիների օբյեկտիվներից, սակայն լրագրողների հետ զրույցում բժիշկներից մեկը պատմել է, թե ինչպիսի տեսք ունի քիմիաթերապիայի կուրսեր անցնելուց հետո Զավորոտնյուկը:
«Այո, նա շատ է փոխվել: Դուք տեսե ՞լ եք Ժաննա Ֆրիսկեի լուսանկարը, որտեղ նա անվասայլակի վրա է: Այ, նմանատիպ մի բան է այժմ կրկնվում, ցավոք»,- պատմում է բժիշկը:

 

Ժաննա Ֆրիսկեի առաջին լուսանկարները` քիմիաթերապիայի կուրսեր անցնելուց հետո