Տիմատին ներկայացրել է իր առաջին աշխատանքը՝ Black Star-ը լքելուց հետո

Ռեփեր Տիմատին իր ինստագրամյան էջում կիսվել է իր նոր երգով։ Սա ռեփերի առաջին աշխատանքն է Black Star-ը լքելուց հետո։
Հիշեցնենք, ոչ վերջերս պարզ դարձավ, որ Տիմատին հեռանում է Black Star-ից և հիմնել է «Ракета» անվամբ նոր ընկերություն։ Նա այդ ընկերությունը ստեղծել է Black Star-ից հեռանալուց ընդամենը 5 օր առաջ։
Լրագրողներին Տիմատին խոստացել է բացահայտել կոմերցիոն բոլոր գաղտնիքները արձակուրդից վերադառնալուց հետո։
Նշենք, որ իր ինստագրամյան էջում Տիմատին անձամբ էր հայտնել, որ լքում է Black Star-ը։ Որպեսզի չտարածվեն աղավաղված լուրեր, նա որոշել էր տալ սպառիչ պատասխան, թե ինչու է կայացրել այդ որոշումը:
Հրապարակման մեջ նա նշել էր, որորոշումը պատահական չէ և ինքն արդեն երկար ժամանակ է, ինչ ուզում է միայնակ առաջ շարժվել: