Ռուս երգչուհին գլխի վնասվածքի հետևանքով այժմ կոմայի մեջ է

Ռուս երգրչուհի Վալենտինա Լեգկոստուպովային տեղափոխել են հիվանդանոց գլխի ծանր վնասվածքով:
Երգչուհին հուլիսի 23-ից այլևս կապի դուրս չի եկել որդու ու դստեր հետ: Օգոստոսի 7-ին ոստիկանությունը նրան հայտնաբերել է ալկոհոլի ազդեցության տակ, անգիտակից վիճակում և ամբողջովին կապտուկներով:
Նրա հետ է եղել նաև ամուսինը: Երկուսն էլ տեղափոխվել են նարկոլոգիական կենտրոն, որտեղից աստղի ամուսինը փախուստի է դիմել:
Գլխի վնասվածքի պատճառով Վալենտինա Լեգկոստուպովայի մոտ ուղեղի այտուց է առաջացել, ինչի հետևանքով այժմ նա կոմայի մեջ է: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։