Ագաթա Մուցենիեցեն չի նկարահանվի «Վանդակում» հեռուստասերիալում` Պավել Պրիլուչնիի պատճառով

Շատ շուտով կսկսվեն «Վանդակում» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որտեղ հանդես էին գալիս Ագաթա Մուցենիեցեն և Պավել Պրիլուչնին: Զույգն այս տարի ամուսնալուծվեց, և Մուցենիեցեն անհանգստանում էր, թե տեղի ունեացածից հետո ինչպես պետք է կրկին աշխատի նախկին ամուսնու հետ։

Պավելն իր ինստագրամյան հետևորդներին հավաստիացնում էր, որ Ագաթան կշարունակի նկարահանվել սերիլաում, բայց դերասանուհու ներկայացուցիչները հակառակն են պնդում: Պարզվում է, որ Ագաթան չի պատրաստվում այլևս մասնակցություն ունենալ այն նախագծերում, որտեղ ներգրավված է նաև իր նախկին ամուսինը: