Աստղագուշակ օգոստոսի 14-ի համար - Showbiz.am

Աստղագուշակ օգոստոսի 14-ի համար

By

Խոյեր

Խոյը ծանրաբեռնված են ագրեսիվ էներգիայով: Նշանի ներկայացուցիչները կարող են զգալ ռիսկի դիմելու անհրաժեշտություն: Թույլ մի տվեք ինքներդ ձեզ ներքաշվել հանցավոր գործունեության կամ խոշոր ֆինանսական գործարքների մեջ:

Ցուլեր
Դուք նետվում եք մի ծայրահեղությունից մյուսը, և չափից դուրս հուզական եք: Փորձեք զգույշ լինել խոսելւիս և խոստումներ տալիս: Ավելի ճիշտ կլինի ժամանակն օգտագործեք հանգստանալու համար:

Երկվորյակներ
Այժմ դուք պետք է աշխատեք ձեր հեղինակության համար և խուսափեք պահերից, որոնք կարող են ինչ-որ կերպ վարկաբեկել ձեզ: Օրինակ, մի ցույց տվեք հասարակությանը, թե որքան ագրեսիվ կարող եք լինել: Սկանդալները հեշտ չի լինի ծածկել լավ գործերով ու հետո բարդ կլինի ամրապնդել ձեր դիրքերը:

Խեցգետիններ
Դուք մեծ գումարներ վաստակելու ցանկություն ունեք, ունեք էներգիա և հուսալի դաշնակիցներ՝ ձեր ծրագրերը կյանքի կոչելու համար: Պարզապես պետք է կարողանաք ճնշել ավելորդ ագահությունը:

Առյուծներ
Ձեր անմիջականությունը գովելի է, բայց կարող է երբեմն սխալ ընկալվել: Աշխատեք օրն անցկացնել հարազատներ ու ընկերների հետ: Օրը բարենպաստ է լիցքաթափվելու ու հանգստանալու համար:

Կույսեր
Այսօր հնարավոր են որոշ կոնֆլիկտներ աշխատավայրում: Պատրաստ եղեք արդարացի որոշումներ կայացնել ու պաշտպանել սեփական շահերը: Երեկոն ացկացրեք խաղաղ միջավայրում, որպեսզի վերականգնեք ուժերը:

Կշեռքներ
Մի փորձեք օգնել գործընկերներին, քանի որ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ցանկացած օգնություն ընկալում են որպես նախատինք և քննադատություն: Փորձեք վերանայել ձեր վերաբերմունքը սիրելիների նկատմամբ, դուք նրանց շատ եք նեղացնում:

Կարիճներ
Երեխաների հետ շփումը կօգնի վերականգնել ուժերը, վերացնել ավելորդ հուզականությունը և վերադառնալ մանկություն: Փորձեք չմտածել աշխատանքային խնդիրների մասին: Հիշեք, որ քունը և առողջ սնունդը հիմնական բաղադրիչներն են ձեր իմունային համակարգը պահպանելու համար:

Աղեղնավորներ
Օրը ձեզ կբերի զարգանալու և առաջ շարժվելու հնարավորություններ: Այսօր ամեն ինչ ձեր օգտտին է: Երեկոն կարող եք անցկացնել ընտանիքի հետ` ակտիվ և ուրախ միջավայրում:

Այծեղջյուրներ
Այծեղջյուրները կցանկանան ինքնավստահ երևալ, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ նրանց կարիերայի համար: Աշխատեք ավելի պարզ ու անմիջական լինել ու հաջողությունը կժպտա ձեզ:

Ջրհոսներ
Ջրհոսների համար այս շաբաթը կարևոր էր աշխատանքային գործընթացների առումով: Այսօր լրացուցիչ ջանքեր կպահանջվեն սկսած գործերն ավարտելու համար: Այնպես որ, զինվեք համբերությամբ ու վստահ առաջ շարժվեք:

Ձկներ
Զբաղված շաբաթը կարող է ազդել Ձկների առողջության վրա: Փորձեք թույլ չտալ պահել աշխատանքի ու հանգստի հավասարակշռությունը: Ձեզ իսկապես մի փոքր հանգիստ է պետք:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է հղիների համար նախատեսված ներքնազգեստների նոր հավաքածուն

SKIMS-ի հիմնադիրը` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական կայքերի իր էջերում ներկայացրել է հղիների համար նախատեսված ներքնազգեստների նոր հավաքածուն:  Նշենք,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ջենիֆեր Լոպեսը գեղեցիկ լուսանկարներով գովազդել է իր դիզայնով ստեղծված նոր կոշիկները

Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ինստագրամյան իր էջում գեղեցիկ ու սպորտային կազմվածքը ցուցադրող լուսանկարներ է հրապարակել՝ զուգահեռ գովազդելով նաև...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Անիտա Ցոյը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու այլ երաժիշտներ սատարել են Լուկաշենկոյին իրենց նոր երգով (տեսահոլովակ)

Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցինչները, որոնց թվում են Նիկոլայ Բասկովը, Դենիս Մայդանովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Բույնովը, Դիանա Գուրցկայան ու Անիտա Ցոյը,...
Ավելին