«Դադարեցրեք ագրեսիան». Լուկաշենկոյի հետ պարած «Միսս Բելառուսը» դիմել է ժողովրդին

Բելառուսի խորհրդարանի պատգամավոր, «Միսս Բելառուս 2018» գեղեցկության մրցույթի հաղթող 23-ամյա Մարիա Վասիլևիչը կոչ է արել դադարեցնել բռնությունը երկրում:

«Նրանց, ովքեր դաժանություն և բռնություն են ցուցաբերում անպաշտպանների նկատմամբ, և նրանց, ովքեր անկարգություններ են հրահրում: Դադարեցրե՛ք ագրեսիան: Միմյանց աչքերի մեջ նայեք»,- գրել է Վասիլևան իր ինստագրամյան էջի «սթորիս» բաժնում:

Նա հավելել է, որ Բելառուսն արժանի չէր «նման ցավի»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ անգամ չէ, որ հասարակությանը ներկայացել է Վասիլևիչի ուղեկցությամբ, իսկ 2018 թվականի դեկտեմբերին նրանք պարել են ամանորյա միջոցառման ժամանակ:

Скриншот сторис Марии Василевич в Instagram