Ռոբերտ Դե Նիրոն 77 տարեկան է․ դերասանի թևավոր խոսքեր դարձած մտքերը

Այսօր իր ծննդյան 77-րդ տարեդարձն է նշում կրկնակի օսկարակիր դերասան և 6 երեխաների հայր Ռոբերտ Դե Նիրոն։ Սիրված դերասանի ծննդյան օրը որոշել ենք հիշել տարբեր հարցազրույցների ժամանակ նրա արտահայտած մտքերը, որոնք սիրվել ու տպավորվել են երկրպագուների կողմից ու դարձել թևավոր խոսքեր։

«Ամենից շատ իմ աշխատանքի մեջ ես կարևորում եմ ուրիշների կյանքով ապրելու ու երբեք դրա դիմաց չվճարելու հնարավորությունը»:

«Տաղանդը, առաջին հերթին, ճիշտ ընտրություն կատարելու ունակությունն է»:

«Նկատել եմ, որ ծերության հետ միշտ զգուշություն է առաջանում»։

«Ես գերադասում եմ ավելորդ իրեր չունենալ: Ինչքան շատ իրեր եք ունենում, այնքան ավելի շատ էներգիա եք ծախսում դրանց վրա»:

«Յուրաքանչյուրի համար իրականությունն այլ է»։

«Ավելի կարևոր բան չկա, քան դադարել վախենալ: Բայց երբեք չշփոթեք քաջությունն անխոհեմության հետ»:

«Ես շատ բան կտայի, որպեսզի սովորեի միանգամից տարբերակել լավ խորհուրդը չարից»: