Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերին ամենշաբաթյա Smile Sunday ուղիղ եթերի ժամանակ երկրպագուներին ցուցադրել է իր երեխայի սենյակը, որը նախապատրաստել է մինչ դստեր ծնունդը, գրում է Daily Mail-ը։
«Ես ձեզ ցույց կտամ իմ երեխայի մանկական սենյակը»,- հայտնել է երգչուհին իր երկրպագուներին՝ ցուցադրելով սենյակը։
Խնամքով ընտրված մանկական հագուստները, ներառյալ՝ կոշիկներն ու աքսեսուարները, կոկիկ կախված են եղել սենյակի վառ վարդագույն պատերից։ Փերին ցուցադրել է նաև իր երեխայի օրորոցն ու իր համար նախատեսած բազկաթոռը։
Քանի որ երգչուհին գտնվում է հղիության վերջին շրջանում, նա կատակել է, որ արդեն պատրաստ է դստերը «վտարել» իր որովայնից։
Ավելի վաղ երգչուհին Sunday Mirror թերթին հայտնել էր, որ չի պլանավորում ծննդաբերությունից հետո երկար ժամանակով անհետանալ տեսադաշտից։ Քեթի Փերին և բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը մարտին հայտարարել էին, որ սպասում են իրենց առաջնեկին։