Զելենսկին մասնակցել է կազակների ներկայացմանը, որտեղ նրան առաջարկել են խիզախության թեստ անցնել (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Զապորոժյե քաղաք կատարած այցի ժամանակ մասնակցել է կազակների ներկայացմանը, որտեղ նրան առաջարկել են «խիզախության թեստ» անցնել, գրում է strana.ua-ն։

Հնարքի հեղինակներն Ուկրաինայի նախագահի ձեռքի մեջ վարունգ են դրել և խնդրել պարզել ձեռքը։

Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով, երբ բեմադրության մասնակիցներն առաջարկել են պետության ղեկավարին մասնակցել վտանգավոր հնարքին, նրա թիկնապահները դեմ են արտահայտվել այդ գաղափարին, մինչդեռ շոուի հանդիսատեսին ոգևորել է այդ միտքը․ նրանք գաղափարը պաշտպանել են ծափահարություններով, Զելենսկին նույնպես կողմ է եղել:

Կադրերում երևում է, թե ինչպես է կազակներից մեկը վարունգը դնում նախագահի ձեռքում, իսկ երկրորդը պատրաստվում է այն թրով երկու մասի բաժանել։ Առաջին իսկ հարվածից վերջինիս հաջողվում է կտրել Զելենսկու ձեռքում գտնվող բանջարեղենը՝ առաջացնելով հանդիսատեսի և Ուկրաինայի նախագահի ծափահարությունները։