Քլոե Քարդաշյանը մերժել է Տրիստան Թոմսոնի՝ իր տուն տեղափոխվելու առաջարկը

Սեպտեմբերի կեսերին սկսվում է «Keeping With Kardashians» ռեալիթի շոուի 19-րդ եթերաշրջանը, և դրա հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետևել ոչ միայն Քանյե Ուեսթի քաղաքական կարիերային, այլև Քլոե Քարդաշյանի և Տրիստան Թոմփսոնի հարաբերություններին, որոնք որոշել են միմյանց տալ երկրորդ հնարավորություն։ Առաջիկա եթերաշրջանի համար նախատեսված գովազդային հոլովակում NBA-ի Քլիվլենդ Կավալերսի խաղացողը առաջարկել է, որ Քլոեն տեղափոխվի իր տուն և հավիտյան այնտեղ մնա:

Հիշեցնենք, որ Տրիստանն ու Քլոեն բաժանվել են 2019-ի փետրվարին՝ բասկետբոլիստի անհավատարմության մասին լրատվամիջոցներում տարածված բազմաթիվ լուրերից հետո: Նույն թվականի ապրիլին Քլոեն Թոմփսոնից դուստր ունեցավ՝ ստանձնելով երեխայի ամբողջ խնամակալությունը: Սակայն հայրը չի անհետացել նրանց կյանքից, և այժմ, երբ Կալաբասասում գտնվող Քլոեի տունը նորոգվում է, նա նրանց առաջարկել է տեղափոխվել Լոս Անջելեսի իր տուն:

Ի պատասխան՝ Քլոեն առաջարկը շատ հետաքրքիր է անվանել և հարցրել, թե ինչ կլինի, երբ Բասկետբոլի մրցաշրջանի ավարտին Թոմփսոնը վերադառնա իր տուն: Իսկ մարզիկը պատասխանել է, որ Քլոեն կարող է հավերժ ապրել իր տանը:

«Վերջացրու։ Դա տեղի չի ունենա։ Օ, Աստված իմ»,- պատասխանել է Քլոեն։