Հենրի Քավիլը լուսանկար է հրապարակել «Կախարդ»-ի նկարահանումներից

Սերիալի գլխավոր հերոսը կիսվել է լուսանկարով, որում նրան գրիմ են անում երկրորդ եթերաշրջանի նկարահանումների համար։

Հայտնի դերասան Հենրի Քավիլը, ով հայտնի է Կախարդի դերով համանուն սերիալից, ցույց է տվել լուսանկար՝ արված հանրաճանաչ շոուի երկրորդ եթերաշրջանի ժամանակ։ Լուսանկարը հայտնվել է աստղի ինստագրամյան օգտահաշվում։

Հրապարակված սելֆիում դերասանը նստած է աթոռին՝ հայելու դիմաց, իսկ գրիմի մասնագետները ստեղծում են Գերալտի անհրաժեշտ կերպարը։ Լուսանկարում երևում են արյունոտ հետքեր «Կախարդի» մարմնին։

Դերասանը նաև շնորհակալություն է հայտնել իրեն օգնած մասնագետներին՝ Ջեկիին և Էլվիին, և նշել, որ նկարահանման բոլոր մասնակիցները շաբաթվա ընթացքում երկու անգամ թեստավորվում են։