Ալեք Բոլդուինը անակնկալ է մատուցել կնոջը` իրենց հինգերորդ երեխայի ծննդից առաջ

Շատ շուտով կհամալրվի ևս մեկ աստղային ընտանիք: Դեռ ամիսներ առաջ հայտնել էինք, որ 62-ամյա Ալեք Բոլդուինը և նրա 36-ամյա կինը` Հիլարիան կրկին ծնողներ են դառնալու և ծնվելու է հայտնի դերասանի 5-րդ երեխան:

Ավանդույթի համաձայն, նախքան երեխայի ծնունդը, ծնողները կազմակերպել էին երեկույթ, որի ժամանակ հավաքվածներին հայտնում են երեխայի սեռը: Բայց պարզվում է, որ Հիլարիան տեղյակ չէր երեկույթի մասին, քանզի մուսինը որոշել էր զարմացնել նրան և ամեն ինչ ինքնուրույն էր կազմակերպել:

Իր ինստագրամյան էջում Հիլարիան կիսվել է տոնական լուսանկարով և խոստովանել, որ զարմացած է, որ ամուսինը կարողացել է գաղտնի պահել այդ անակնկալը: «Ես չեմ կարող հավատալ, որ Ալեքն ինձ ոչինչ չի ասել, քանի որ մենք բոլորս գիտենք, որ նա ինձնից գաղտնիքներ չի կարողանում պահել: Ամեն ինչ պարզապես հիանալի էր կազմակերպված»,- նշել է նա: Լուսանկարում դերասանը պատկերված է ընկերների և երեխաների հետ: Սակայն հիմնական գաղտնիքը, թե ինչ սեռի է պատկանում դեռ չծնված փոքրիկը, մնացել է չբացահայտված: