Հրապարակվել է «Ինքնասպանների ջոկատը 2» ֆիլմի թիզերը

Հանրաճանաչ ֆիլմի երկրորդ մասի նկարահանումների կադրերում ցուցադրվել են հայտնի և նոր հերոսներ՝ իրենց կերպարներով:

Համացանցում է հայտնվել «Ինքնասպանների ջոկատը 2» ֆիլմի առաջին թիզերն ու պաստառը։ Հոլովակներից մեկը, որն արվել է նկարահանման հրապարակում, հայտնվել է Warner Bros. Pictures-ի յութուբյան պաշտոնական ալիքում։

Warner Bros. կինոընկերությունը ֆիլմի թիզերը առաջին անգամ ցուցադրել է DC FanDome օնլայն-փառատոնի ժամանակ: Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորն է դարձել Ջեյմս Գաննան:

Հրապարակված կադրերում կարելի է տեսնել ինչպես առաջին մասից արդեն իսկ հայտնի հերոսների, այնպես էլ նոր կերպարների։

Հոլովակում հայտնվել են Մարգո Ռոբին, Յուել Կինաման, Վիոլա Դեվիսը, Իդրիս Էլբան, Ջոն Սինան, Տայկա Վայտիտին, Մայքլ Ռուքերը, Փիթ Դևիդսոնը և ուրիշներ։