Քիմ Քարդաշյանին Մալիբուի ափերից մեկում նկատել են բիկինիով ֆոտոսեսիա իրականացնելիս (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ընտանեկան հանգստից հետո վերադարձել է իր աշխատանքային գործունեությանը, գրում է Daily Mail-ը։

Պապարացիները 39-ամյա Քարդաշյանին Մալիբուի ափերից մեկում նկատել են ֆոտոսեսիա անելիս։

Իրապատում շոուի աստղը ֆոտոսեսիայի ժամանակ կրել է օձի կաշվի տպանախշով լողազգեստ, եղել է մուգ դիմահարդարմամբ, իսկ վարսերը հարդարել է հյուսքի տեսքով։

Ավելի վաղ 39-ամյա աստղն Ինստագրամում իր երեխաների հետ ընտանեկան հանգստից տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է վեյկբորդինգով զբաղվում։

Տեսանյութերից մեկում սև հիդրոկոստյումով Քարդաշյանը փորձում է պահել հավասարակշռությունը ջրային մարզաձևով զբաղվելու համար նախատեսված տախտակի վրա, սակայն մի քանի րոպե անց հայտնվում է ջրում։

«Ոչինչ չի համեմատվի ջրային կյանքի և վեյկբորդինգի ժամանակ միմյանց քաջալերելու հետ»,- իր հրապարակմանը կից գրել է Քարդաշյանը։